Սլովակիան չի ֆինանսավորի Ուկրաինայի՝ 2027 թվականի նոր վարկը․ Ֆիցո
Քաղաքական
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ իր երկիրը չի մասնակցի Ուկրաինային 2027 թվականին տրամադրվելիք նոր վարկի ֆինանսավորմանը։ Խոսքը նախնական հաշվարկով 45 միլիարդ եվրոյի մասին է։ Եվրոպական խորհրդի արտահերթ նիստից հետո նա նշել է, որ վարկը նախատեսվում է տրամադրել ընդլայնված համագործակցության մեխանիզմով, որը Սլովակիային թույլ է տալիս չմասնակցել։
Ֆիցոն ընդգծել է, որ Բրատիսլավան չի կարող խանգարել մյուս երկրներին վարկավորել Կիևին։ Նրա խոսքով՝ նման դիրքորոշում են հայտնել նաև Հունգարիայի և Չեխիայի վարչապետները։ Վարկի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա, իսկ առավելագույն չափը քննարկվելու է դեկտեմբերին։
Ֆիցոն հավելել է, որ Սլովակիան պատրաստ է շարունակել մարդասիրական աջակցությունը՝ մատակարարելով գեներատորներ, գնացքների շարժիչներ և ականազերծման սարքավորումներ։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար