Իրաքյան նավթի շուրջ վեճը սրվում է․ Թրամփը սատարել է Բաղդադին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 27-ին աջակցություն է հայտնել Իրաքի վարչապետ Ալի ալ Զայդիի՝ նավթի մաքսանենգությունը կանխելու քայլերին։ Թրամփը պաշտպանել է նաև վարչապետի պահանջը, որ երկրում զենքը լինի բացառապես պետության վերահսկողության տակ։
Վեճի կենտրոնում Իրաքյան Քրդստանի նավթահանքերն ու սահմանային անցակետերն են։ Բաղդադը փորձում է դրանք վերցնել դաշնային վերահսկողության տակ։ Նոյեմբերի 26-ին Էրբիլում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ բողոքելով ինքնավար շրջանի նավթահանքերի ու սահմանների վերաբերյալ վարչապետի որոշումների դեմ։
Թրամփի հայտարարությունից ժամեր առաջ Իրաքի կառավարությունը հրապարակել էր իր հաշվարկը․ ըստ Բաղդադի՝ 2008–2025 թվականներին Քրդստանի տարածքով նավթի մաքսանենգության պատճառով երկիրը կորցրել է մոտ 100 միլիարդ դոլար։ Կառավարությունը մաքսանենգություն է համարում պետական վաճառքի համակարգը շրջանցող արտահանումը, որի եկամուտը գանձարան չի հասնում։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար