Կարծում եմ՝ Վրաստանը հասկացել է մեր ուղերձը. Թուրքիայի արտգործնախարար
Աշխարհ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Վրաստանի իշխանություններին փոխանցվել են անհրաժեշտ նախազգուշացումները՝ Բաթումիում թուրք ֆուտբոլասերների նկատմամբ ոստիկանության միջամտության կապակցությամբ։ Խոսքը «Բեշիքթաշի» և իսրայելական «Հապոել Բեեր Շևայի» միջև Եվրոպա լիգայի հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպերի մասին է։
Ֆիդանի խոսքով՝ միջադեպի մասին տեղեկանալուց անմիջապես հետո նա հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ։ Միաժամանակ իրավիճակին հետևել են Թբիլիսիում Թուրքիայի դեսպանն ու Բաթումում գլխավոր հյուպատոսը։ Անկարայի առաջնային նպատակն է եղել լարվածության թուլացումը, թուրք քաղաքացիների անվտանգության ապահովումը և հնարավոր ձերբակալությունների կանխումը։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ նման վերաբերմունքն անընդունելի է և չի համապատասխանում երկու երկրների հարաբերությունների մակարդակին։ Դեպքի առնչությամբ Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։
«Մենք չենք կարող ընդունել մեր երկրպագուների նկատմամբ նման վերաբերմունքը։ Կարծում եմ՝ նրանք հասկացել են այդ հարցի վերաբերյալ մեր ուղերձները»,– հայտարարել է Ֆիդանը Իսլամաբադում լրագրողների հետ զրույցում։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար