Թմրակարտելներ և կիբեռսպառնալիքներ․ Ռուբիոյի ուղերձը Տիրանային
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նոյեմբերի 28-ին՝ Ալբանիայի անկախության օրվա առթիվ հղած ուղերձում, առանձնացրել է երկու երկրների համատեղ պայքարը միջազգային հանցավոր խմբերի դեմ։ Նա հատուկ հիշատակել է թմրակարտելներին և նրանց հետ համագործակցող անձանց։
Ռուբիոն անդրադարձել է նաև Ալբանիայի թվային համակարգերի պաշտպանությանը։ Նրա խոսքով՝ Տիրանան ուժեղացնում է կիբեռհարձակումներին դիմակայելու իր կարողությունները, իսկ Վաշինգտոնը ցանկանում է խորացնել համագործակցությունը թե՛ այդ ոլորտում, թե՛ պաշտպանության և արտաքին քաղաքականության հարցերում։
Ալբանիայի համար կիբեռհարձակումն արդեն իսկ դիվանագիտական խզման պատճառ է դարձել։ 2022 թվականին Տիրանան դադարեցրեց Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ Թեհրանին պատասխանատու համարելով մի հարձակման համար, որը վտանգել էր պետական էլեկտրոնային ծառայություններն ու փաստաթղթերը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար