Բունդեսթագն ընդունել է Մերցի բյուջեն․ 210,4 միլիարդ եվրո՝ նոր պարտք
Աշխարհ
Գերմանիայի Բունդեսթագը նոյեմբերի 27-ին ընդունել է կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կառավարության 2027 թվականի բյուջեն։ Դաշնային հիմնական բյուջեի ծախսերը կկազմեն 555,94 միլիարդ եվրո՝ այս տարվանից 31,4 միլիարդով ավելի։
Հիմնական բյուջեով կառավարությունը նախատեսում է ներգրավել մոտ 123 միլիարդ եվրոյի նոր զուտ փոխառություն։ Հատուկ հիմնադրամների փոխառություններն էլ հաշվի առնելու դեպքում գումարը հասնում է 210,4 միլիարդ եվրոյի։ «Ռոյթերսի» տվյալներով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ավելի բարձր ցուցանիշ գրանցվել է միայն 2021-ին՝ համավարակի պայմաններում։
Ծախսերի խոշորագույն ավելացումներից մեկը բաժին է ընկնում պաշտպանությանը․ հիմնական բյուջեում այդ գումարը 82,2 միլիարդ եվրոյից կհասնի 109,7 միլիարդի։ Բեռլինը մեծացնում է նաև ենթակառուցվածքների ֆինանսավորումը։ Առաջնահերթությունների թվում է երկաթուղու արդիականացումը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար