Ֆրանսիան պահպանել է A+ վարկանիշը, բայց կանխատեսումն արդեն բացասական է
Աշխարհ
Նոյեմբերի 27-ի երեկոյան «Սթանդարդ ընդ Փուրս» գործակալությունը Ֆրանսիայի երկարաժամկետ վարկային վարկանիշը պահպանել է A+ մակարդակում, իսկ կանխատեսումը «կայունից» փոխել է «բացասականի»։ Գործակալությունը երկու պատճառ է նշել․ տնտեսությունը դանդաղ է աճում, իսկ պարտքի տոկոսավճարները թանկանում են՝ դժվարացնելով բյուջեի պակասուրդի կրճատումը։
Նույն օրը Ֆրանսիայի վիճակագրության ազգային ինստիտուտը հրապարակել է տնտեսության վերանայված ցուցանիշները։ Երրորդ եռամսյակում երկրի համախառն ներքին արդյունքը նախորդ եռամսյակի համեմատ կրճատվել է 0,2 տոկոսով։
Կառավարության նպատակն է 2027-ին բյուջեի պակասուրդը հասցնել համախառն ներքին արդյունքի 5 տոկոսին՝ այս տարվա սպասվող 5,4 տոկոսի դիմաց։ Ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրը գործակալության որոշումից հետո խորհրդարանին կոչ է արել չձգձգել հաջորդ տարվա բյուջեի ընդունումը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար