Վրաստանի վարչապետն անդրադարձել է ուժայինների և թուրք երկրպագուների միջև բախումներին
Աշխարհ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է Բաթումում թուրք ֆուտբոլասերների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներին՝ շնորհակալություն հայտնելով իրավապահներին կարգուկանոնը պահպանելու համար։ Նրա խոսքով՝ նոյեմբերի 26-ին թուրքական «Բեշիքթաշի» և իսրայելական «Հապոել Բեեր Շևայի» հանդիպման ընթացքում լուրջ սադրանքներ են տեղի ունեցել։
Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը, հաշվի առնելով Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունները, համաձայնել էր հանդիպումն անցկացնել իր տարածքում՝ չնայած հնարավոր ռիսկերին։ Վարչապետի գնահատմամբ՝ թուրք երկրպագուների մեծամասնությունն իրեն արժանապատիվ է պահել, սակայն մի քանի հարյուր մարդ դիմել է սադրիչ գործողությունների։
Նա պաշտպանել է ոստիկանության միջամտությունը և քննադատել միջադեպը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձերը։ Միաժամանակ թուրքական կողմը դժգոհություն է հայտնել իր երկրպագուների նկատմամբ կիրառված ուժի կապակցությամբ։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար