Կիևը Ռյուտեին խնդրել է Թրամփի հետ քննարկել «Պատրիոտի» հրթիռների մատակարարումը
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի՝ ԱՄՆ մեկնելուց առաջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նրա հետ համաձայնեցրել է, թե որ հարցերն է Կիևն ուզում հասցնել Դոնալդ Թրամփին։ Զրույցի մանրամասները նոյեմբերի 27-ին ներկայացրել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան, որն անձամբ ներկա է եղել քննարկմանը։
Կիևի գլխավոր խնդրանքներից մեկը «Պատրիոտ» հակաօդային պաշտպանության համակարգերի համար լրացուցիչ կալանիչ հրթիռներ ստանալն էր։ Սիբիհան ասել է, որ համոզված է՝ Ռյուտեն հարցը բարձրացրել է նոյեմբերի 25-ին Ֆլորիդայում Թրամփի հետ հանդիպմանը։ Նախարարը նոր մատակարարման մասին չի հայտարարել։
Ռյուտեի հետ հաջորդ քննարկումը նախատեսվում է Բրյուսելում։ Սիբիհան հայտնել է, որ հրավիրված է դեկտեմբերի 2-ին կայանալիք ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը և այցի ընթացքում պատրաստվում է առանձին հանդիպել դաշինքի գլխավոր քարտուղարին։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար