Volkswagen-ը մեխանիկական փոխանցման տուփը վերադարձնում է Golf GTI-ին
Գիտություն և Մշակույթ
Volkswagen-ը նոյեմբերի 27-ին Էսսենի ավտոսրահում ներկայացրել է Golf GTI 1976-ը։ Առաջին GTI-ի հիսնամյակին նվիրված մոդելը թողարկվելու է ճիշտ 1 976 օրինակով։ Ներկայիս GTI շարքում միայն այս տարբերակն է ունենալու վեցաստիճան մեխանիկական փոխանցման տուփ։
Շարժիչի հզորությունը 325 ձիաուժ է։ Իսկ առաջին սերնդից փոխառած ամենաճանաչելի մանրուքը վարորդը կնկատի հենց փոխանցումը փոխելիս․ լծակի գլխիկը կրկին գոլֆի գնդակի ձև ունի։ Յուրաքանչյուր մեքենայի սրահում կլինի նաև «ONE OF 1976» գրությամբ ցուցանակ։
Հոբելյանական GTI-ն արտադրվելու է Վոլֆսբուրգում։ Եվրոպական վաճառքի մեկնարկը նախատեսված է 2027-ի առաջին եռամսյակում։ Գնորդներին կառաջարկվեն մոդելի պատմությունից ծանոթ երեք գույները՝ սպիտակ, սև և կարմիր։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար