Թուրք երկրպագուները «Բեշիքթաշի» խաղին «շատ կեղտոտ» պաստառներ էին տանում․ Վրաստանի ՆԳ նախարար
Աշխարհ
Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին հայտարարել է, որ թուրքական «Բեշիքթաշի» երկրպագուներից երկրի սահմանին առգրավվել է շուրջ 100 պաստառ՝ «շատ կեղտոտ» և սադրիչ բովանդակությամբ։ Նրա խոսքով՝ դրանցից մի քանիսը մեծ չափերի էին և կարող էին լուրջ բախումների պատճառ դառնալ Բաթումում անցկացվող ֆուտբոլային հանդիպման ժամանակ։
Նախարարը նշել է, որ իրավապահները դեռ խաղից առաջ սոցիալական ցանցերում տեղեկություններ էին հայտնաբերել պաստառների մասին և կանխել դրանց տեղափոխումը մարզադաշտ։ Նա պնդել է, որ ոստիկանության միջամտությունը թույլ է տվել խուսափել իրավիճակի հետագա սրումից։
Նոյեմբերի 26-ին «Բեշիքթաշի» և իսրայելական «Հապոել Բեեր Շևայի» հանդիպման ընթացքում բախումներ էին տեղի ունեցել թուրք երկրպագուների և վրացի ոստիկանների միջև։ Ձերբակալված 16 երկրպագուներն ավելի ուշ ազատ էին արձակվել։ Թուրքիան քննադատել է ոստիկանության գործողությունները, իսկ վրացական կողմը պնդել է, որ իրավապահները գործել են հասարակական անվտանգությունն ապահովելու նպատակով։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար