Կոստա Ռիկան թույլ չի տվել Պաղեստինի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին մուտք գործել երկիր՝ նրան մեղադրելով «ահաբեկչության հետ կապերի» մեջ
Աշխարհ
Կոստա Ռիկայի իշխանությունները նոյեմբերի 26-ին արգելել են Պաղեստինի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեի մուտքը երկիր։ Նա ժամանել էր Սան Խոսեի միջազգային օդանավակայան՝ Կոստա Ռիկայի համալսարանից պատվավոր դոկտորի կոչում ստանալու համար։
Երկրի միգրացիոն ծառայության ղեկավար Օմեր Բադիլյան հայտարարել է, որ Ալբանեզեի վերաբերյալ առկա է միջազգային անվտանգության նախազգուշացում՝ «ահաբեկչական գործողությունների հետ ենթադրյալ կապերի» պատճառով։ Սակայն նա չի ներկայացրել մեղադրանքը հաստատող ապացույցներ կամ բացահայտել նախազգուշացումը տարածած կառույցի անունը։
Ալբանեզեն կտրականապես հերքել է մեղադրանքը՝ պահանջելով ապացույցներ կամ պաշտոնական ներողություն։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը մտահոգություն է հայտնել՝ Կոստա Ռիկային կոչ անելով վերանայել որոշումը։ Երկրի Սահմանադրական պալատը ժամանակավորապես կասեցրել է զեկուցողի հարկադիր հեռացումը՝ մինչև նրա բողոքի քննությունը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար