Moncler-ի նոր հավաքածուի դեմքը Ուորհոլի կինոյի աստղն է
Գիտություն և Մշակույթ
Նոյեմբերի 25-ին Միլանում Moncler-ն ու դիզայներ Ռիք Օուենսը ներկայացրել են իրենց նոր ձմեռային հավաքածուն։ Գովազդային շարքի գլխավոր հերոսը Ջո Դալեսանդրոն է՝ Էնդի Ուորհոլի և Փոլ Մորիսիի ֆիլմերից հայտնի դերասանը։ Սև ու սպիտակ լուսանկարներն արել է հենց Օուենսը։
Հավաքածուի կենտրոնում ծավալուն, երկրաչափական կարերով բաճկոններն են։ Դրանցից մի քանիսն ունեն մետաղական գամեր ու խոշոր գրպաններ։ Մի մանրուք էլ երևում է բաճկոնը հանելուց հետո․ լայն ժապավենը թույլ է տալիս այն գցել ուսին ու տանել պայուսակի պես։
Դալեսանդրոյի ընտրության մասին խոսելիս Օուենսը հիշել է Լու Ռիդի երգն ու Ռիչարդ Ավեդոնի՝ Ուորհոլի շրջապատը պատկերող լուսանկարները։ Տասնամյակներ անց այդ նույն շրջանակի դերասանին նա լուսանկարել է իր սև, մոխրագույն ու մետաղափայլ բաճկոններով։ Հավաքածուն արդեն վաճառվում է երկու բրենդների ընտրված խանութներում և առցանց։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար