Պուտինը նոր «Պերմ» ատոմային ստորջրյա հածանավը համաշխարհային նշանակության զենք է անվանել
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Պերմ» նոր ատոմային ստորջրյա հածանավն անվանել է համաշխարհային մակարդակի և նշանակության զենք։ Նա այս մասին հայտարարել է նոյեմբերի 27-ին՝ Սևերոդվինսկի «Սևմաշ» նավաշինական ձեռնարկությունում ստորջրյա հածանավի վրա ռազմածովային դրոշի բարձրացման հանդիսավոր արարողության ժամանակ։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանն աշխարհի այն սակավաթիվ երկրներից է, որոնք ունակ են կառուցելու նման հզոր ատոմային սուզանավեր։ «Պերմ»-ը «Յասեն-Մ» նախագծի հինգերորդ հածանավն է, որը վերջին վեց տարվա ընթացքում փոխանցվել է Ռուսաստանի ռազմածովային ուժերին։ Այն նաև առաջին սերիական սուզանավն է, որը նախատեսված է «Ցիրկոն» գերձայնային հրթիռներով զինվելու համար։
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ նման սուզանավերը կարող են գաղտնի գործել Համաշխարհային օվկիանոսի տարբեր շրջաններում և կիրառել ծովային բազավորման թևավոր հրթիռներ։ Նրա խոսքով՝ «Պերմ»-ն առաջիկայում կհամալրի Խաղաղօվկիանոսյան նավատորմը։
Պուտինը նաև հայտնել է, որ մինչև 2030 թվականը նախատեսվում է Ռուսաստանի ռազմածովային ուժերին փոխանցել ևս հինգ հրթիռակիր, որոնցից երեքը կլինեն «Յասեն-Մ» նախագծի ատոմային սուզանավեր։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար