Մերձավոր Արևելքի հակամարտությունը բարդացրել է Թուրքիայի տնտեսական իրավիճակը․ ԱՄՀ
Աշխարհ
Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը և ֆինանսական շուկաներում առաջացած խնդիրները 2026 թվականը դարձրել են դժվարին Թուրքիայի տնտեսության համար։ Նոյեմբերի 27-ին հրապարակված գնահատականում նշվում է, որ էներգակիրների թանկացումն ու սեպտեմբերին ներդրումային հիմնադրամների շուկայում առաջացած լարվածությունը բացասաբար են ազդել երկրի տնտեսական կայունության վրա։
Հիմնադրամի գնահատմամբ՝ Թուրքիայի իշխանությունների ձեռնարկած միջոցառումները նպաստել են էներգակիրների գների աճի՝ գնաճի վրա ունեցած ազդեցության սահմանափակմանը և ֆինանսական համակարգի կայունության պահպանմանը։ Այնուամենայնիվ, արտաքին ցնցումները դանդաղեցրել են տնտեսական աճը և նվազեցրել վերջին տարիներին վերականգնված ֆինանսական պահուստների մի մասը։
Արժույթի միջազգային հիմնադրամը Թուրքիային կոչ է արել շարունակել խիստ դրամավարկային քաղաքականությունը, ուժեղացնել բյուջետային կարգապահությունը և իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ։ Ըստ կազմակերպության՝ տնտեսական աճը կարող է աստիճանաբար վերականգնվել, սակայն գնաճի նվազումը սպասվածից դանդաղ է ընթանալու։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար