Ուգանդայում մեկնարկել են աֆրիկյան աշխարհամասում Էբոլայի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները
Աշխարհ
Ուգանդայում մեկնարկել են Աֆրիկայում Էբոլայի Բունդիբուգյո տեսակի վիրուսի դեմ ստեղծված մՌՆԹ պատվաստանյութի առաջին փուլի կլինիկական փորձարկումները։ Նոյեմբերի 27-ին Ուգանդայի վիրուսաբանական հետազոտությունների ինստիտուտը հայտարարել է, որ հետազոտությունն իրականացվում է ամերիկյան Moderna դեղագործական ընկերության հետ համագործակցությամբ։
Փորձարկումներին նախատեսվում է ներգրավել 224 առողջ կամավորի՝ 1-ից 65 տարեկան։ Գիտնականները կուսումնասիրեն պատվաստանյութի անվտանգությունն ու օրգանիզմի իմունային պատասխանը։ Առաջին անգամ այս փորձարարական պատվաստանյութը կփորձարկվի նաև մեկ տարեկանից բարձր երեխաների շրջանում։ Մասնակիցների առողջական վիճակին կհետևեն մոտ մեկ տարի։
Հետազոտությունն իրականացվում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի Բունդիբուգյո տեսակի բռնկման պայմաններում։ Նոր պատվաստանյութի մշակման ծրագրին աջակցում է Համաճարակային պատրաստվածության նորարարությունների կոալիցիան՝ մինչև 58,5 միլիոն դոլարի ֆինանսավորմամբ։ Մասնագետները հույս ունեն ստանալ տվյալներ, որոնք հետագայում թույլ կտան գնահատել պատվաստանյութի արդյունավետությունը և կիրառման հնարավորությունները։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար