Հորմուզի նեղուցը մնում է Իրանի օպերատիվ վերահսկողության ներքո․ ԻՀՊԿ ռազմածովային ուժեր
Աշխարհ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալի Ազմային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի արևելյան և արևմտյան հատվածները շարունակում են գտնվել իրանական ուժերի լիակատար վերահսկողության ներքո։ Հայտարարությունը հնչել է Պարսից ծոցի կղզիներում տեղակայված ռազմական ստորաբաժանումներ կատարած այցի ընթացքում։
Ազմայիի խոսքով՝ ռազմավարական այս ջրուղու վերահսկողությունը ոչ թե պարզապես քաղաքական հայտարարություն է, այլ գործող ռազմական իրողություն։ Նա ընդգծել է, որ իրանական ուժերը կարող են ազդել նեղուցում ստեղծվող իրավիճակի վրա և անհրաժեշտության դեպքում փոխել ուժերի հարաբերակցությունը։
Իրանցի հրամանատարը նաև հայտարարել է, որ նավերի անվտանգ անցումը հնարավոր է միայն Իրանի ինքնիշխան իրավունքները հարգելու պայմանով։ Հորմուզի նեղուցում շարունակվող լարվածությունը վտանգում է միջազգային նավագնացությունն ու էներգակիրների մատակարարումները։ Թեհրանի՝ լիակատար վերահսկողության մասին պնդումները, սակայն, վիճարկվում են Միացյալ Նահանգների կողմից։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար