ՄԱԳԱՏԷ-ն նոր զինադադար է խնդրում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հոսանքը վերականգնելու համար
Աշխարհ
Զապորոժիեի ատոմակայանը նոյեմբերի 25-ին կրկին կտրվել է արտաքին էլեկտրացանցից։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տվյալով՝ պատերազմի սկզբից ի վեր սա 28-րդ նման դեպքն է։ Կայանի անվտանգության համակարգերի աշխատանքն ապահովելու համար միացվել են պահուստային դիզելային գեներատորները։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին նոյեմբերի 26-ին հայտնել է, որ գործակալությունը Մոսկվայի և Կիևի հետ քննարկում է կայանի շրջակայքում արդեն իններորդ տեղային զինադադարը։ Դադարը թույլ կտա նորոգող խմբերին անվտանգ աշխատել և վերականգնել արտաքին էլեկտրամատակարարումը։
Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող ատոմակայանի վեց ռեակտորներն այժմ էլեկտրաէներգիա չեն արտադրում։ Սակայն միջուկային վառելիքը սառեցնելու համար կայանը շարունակում է հոսանքի կարիք ունենալ։ Գրոսսին կոչ է արել երկու կողմերին նորոգման համար անհրաժեշտ ժամանակով դադարեցնել ռազմական գործողությունները։

















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար