Դուրովը iPhone-ի օգտատերերին զգուշացրել է հնացած iOS-ի պատճառով զանգվածային հաքերային հարձակումների վտանգի մասին
Աշխարհ
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը զգուշացրել է iPhone-ի օգտատերերին զանգվածային կիբերհարձակումների վտանգի մասին։ Նոյեմբերի 27-ին սոցիալական ցանցերում հրապարակած հայտարարության մեջ նա նշել է, որ նույնիսկ փոքր-ինչ հնացած iOS օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսները կարող են ենթարկվել հաքերային հարձակումների։
Դուրովի խոսքով՝ որոշ դեպքերում չարագործներին կարող է բավարար լինել օգտատիրոջ կողմից վնասակար կայք այցելելը՝ սարքի պաշտպանությունը շրջանցելու և անձնական տվյալներին հասանելիություն ստանալու համար։ Նա ընդգծել է, որ վտանգի տակ կարող են հայտնվել լուսանկարները, հաղորդագրությունները և օգտատերերի հաշիվները։
Telegram-ն արդեն սկսել է անվտանգության հատուկ նախազգուշացումներ ուղարկել iPhone-ի այն օգտատերերին, որոնց սարքերում տեղադրված են iOS-ի հին տարբերակներ։ Ծանուցումներում խորհուրդ է տրվում անհապաղ թարմացնել օպերացիոն համակարգը՝ անվտանգության հայտնաբերված խոցելիություններից պաշտպանվելու համար։
Դուրովը չի հստակեցրել, թե որ տարբերակներն են առավել խոցելի, և չի հրապարակել ենթադրյալ զանգվածային հարձակումների տեխնիկական ապացույցներ։ Մասնագետները խորհուրդ են տալիս տեղադրել անվտանգության վերջին թարմացումները և խուսափել անհայտ ու կասկածելի կայքերից։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար