Հարավային Կորեայում հաքերները փոստային ծառայության ավելի քան 113 հազար հաճախորդի տվյալներ են գողացել
Աշխարհ
Հարավային Կորեայի պետական փոստային ծառայությունը նոյեմբերի 28-ին հայտնել է խոշոր կիբերհարձակման մասին, որի հետևանքով արտահոսել են առնվազն 113 855 հաճախորդների անձնական տվյալներ։ Հաքերները ներթափանցել են Korea Post-ի բջջային հարթակ՝ օգտագործելով արտասահմանյան ինտերնետային հասցեներ։
Չարագործները մուտք են գործել գրանցված նամակների առաքման հասցեն փոխելու ծառայություն և հասանելիություն ստացել նոյեմբերի 17–24-ն առաքվող փոստային առաքանիների ստացողների անուններին, բնակության հասցեներին ու հեռախոսահամարներին։
Հատկանշական է, որ 113 855 մարդու տվյալների արտահոսքը հայտնաբերվել է ընդամենը մեկ օրվա գրառումների ուսումնասիրությամբ։ Մյուս օրերի տվյալները դեռ ստուգվում են, ուստի տուժածների վերջնական թիվը կարող է ավելի մեծ լինել։
Փոստային ծառայությունը ժամանակավորապես դադարեցրել է հասցեի փոփոխության գործառույթը, արգելափակել արտասահմանից բջջային կայքի հասանելիությունը և դիմել ոստիկանություն։ Ծառայության ղեկավար Պակ Ին Հվանը ներողություն է խնդրել քաղաքացիներից։ Հաճախորդներին հորդորել են զգուշանալ փոստային ծառայության անունից ուղարկվող կասկածելի հաղորդագրություններից և լրացուցիչ առաքման վճար պահանջող զանգերից։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար