Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ
Աշխարհ
Գերմանիայի Բունդեսթագը նոյեմբերի 27-ին հաստատել է 2027 թվականի դաշնային բյուջեն, որի ընդհանուր ծախսերը կազմում են 555,94 միլիարդ եվրո։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 316 պատգամավոր, դեմ՝ 260-ը։ Բյուջեի գլխավոր առանձնահատկություններից մեկը պաշտպանական ծախսերի աննախադեպ աճն է։
Հաջորդ տարի Գերմանիայի պաշտպանական հատկացումները նախատեսվում է հասցնել շուրջ 139,4 միլիարդ եվրոյի՝ ներառյալ Բունդեսվերի հատուկ հիմնադրամի միջոցները։ Հիմնական պաշտպանական բյուջեն կկազմի 109,7 միլիարդ եվրո, իսկ ևս 29,6 միլիարդը կհատկացվի հատուկ հիմնադրամից։ Սա Սառը պատերազմի ավարտից ի վեր Գերմանիայի ռազմական ծախսերի ամենաբարձր ցուցանիշն է։
Միջոցները նախատեսված են զինված ուժերի արդիականացման, սպառազինության ձեռքբերման և ՆԱՏՕ-ի շրջանակում պաշտպանական կարողությունների ամրապնդման համար։ Կառավարությունը նաև նախատեսում է խոշոր ներդրումներ ենթակառուցվածքներում։
Բյուջեի ընդունումն ուղեկցվել է ընդդիմության քննադատությամբ՝ պետական պարտքի և փոխառությունների աճի պատճառով։ Գերմանիայի իշխանությունները, սակայն, ծախսերի ավելացումը հիմնավորում են Եվրոպայում անվտանգության իրավիճակով և երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար