Բրիթնի Սփիրսը տարիների վեճից հետո տոնը նշել է ընտանիքի հետ
Հասարակություն
Բրիթնի Սփիրսը վերադարձել է Լուիզիանայի Քենթվուդ քաղաք՝ Գոհաբանության տոնն ընտանիքի հետ նշելու։ TMZ-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 26-ին այնտեղ են եղել երգչուհու ծնողները՝ Լինն ու Ջեյմին, կրտսեր քույրը՝ Ջեյմի Լինը, և երկու որդիները՝ Շոն Փրեսթոնն ու Ջեյդեն Ջեյմսը։ Տարիներ շարունակ Բրիթնին ընտանիքի հետ այս տոնին չէր միացել։
Հանդիպման մասին լուրից օրեր առաջ Բրիթնին ինքն էր խոսել հարազատների հետ իր հարաբերությունների մասին։ Նոյեմբերի 21-ին նա Instagram-ում գրել էր, որ շատ է կարոտում նրանց, և ներողություն էր խնդրել հին վեճերը հրապարակավ հիշեցնելու համար։ Երգչուհին խոստովանել էր, որ այդ հարցերից մի քանիսը հարազատների հետ դեմ առ դեմ չէր քննարկել։ Ավելի ուշ նա ջնջել էր գրառումը։
Տոնի օրը Լին Սփիրսն Instagram-ում գրել է, որ այս տարվա Գոհաբանությունն իր համար առանձնահատուկ է։ Նա դստեր անունը չի հիշատակել և չի նշել՝ ովքեր էին հավաքվել տոնական սեղանի շուրջ։ Բրիթնին նույնպես հրապարակավ չի հաստատել հանդիպումը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար