Մինչև 900 կմ մեկ լիցքավորմամբ․ BYD-ն ներկայացրել է «Կետ» մինիվենը
Ժամանց
Նոյեմբերի 27-ին Գուանչժոուի ավտոսրահում BYD-ն առաջին անգամ ցուցադրել է Whale («Կետ») մինիվենը։ Սա բրենդի Ocean շարքի առաջին մինիվենն է։ Ամբողջությամբ էլեկտրական տարբերակի համար ընկերությունը հայտարարում է մինչև 900 կիլոմետր ընթացքի պաշար՝ չինական CLTC փորձարկման չափանիշով։
Whale-ն ունենալու է նաև լիցքավորվող հիբրիդային տարբերակ։ Դրա համար BYD-ն նշում է մինչև 400 կիլոմետր ընթացք միայն էլեկտրականությամբ։ Գուանչժոուում ընկերությունը հրապարակել է երկու տարբերակների ընթացքի ցուցանիշները, իսկ մարտկոցների տարողության մանրամասները դեռ չի հայտնել։
Մինիվենի երկարությունը 5,27 մետր է, անիվների առանցքների միջև հեռավորությունը՝ 3,13 մետր։ Տանիքին տեղադրված է վարորդին օժանդակող համակարգի լազերային սենսորը։ Չինաստանում վաճառքի մեկնարկը նախատեսված է 2027-ի առաջին եռամսյակում։
։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար