Դեպարդիեն կկանգնի դատարանի առաջ Շառլոտ Առնուին բռնաբարելու մեղադրանքով
Իրավունք
Նոյեմբերի 26-ին Փարիզի վերաքննիչ դատարանը որոշել է, որ Ժերար Դեպարդիեի դեմ դերասանուհի Շառլոտ Առնուի ներկայացրած երկու դրվագներից մեկը պետք է քննվի քրեական դատարանում։ Խոսքը 2018-ի օգոստոսի 7-ին ենթադրաբար տեղի ունեցած բռնաբարության մասին է։ Դեպարդիեն հերքում է մեղադրանքը։
Առնուն ոստիկանություն էր դիմել դեռ 2018-ին՝ հայտնելով, որ դերասանի փարիզյան տանը նույն ամսվա ընթացքում երկու անգամ բռնության է ենթարկվել։ Այն ժամանակ նա 22 տարեկան էր։ Քննիչ դատավորը երկու դրվագն էլ ուղարկել էր դատաքննության, բայց վերաքննիչ ատյանը կարճել է օգոստոսի 13-ի ենթադրյալ երկրորդ բռնաբարության մասով վարույթը։ Առնուի փաստաբան Կարին Դյուրիե-Դիեբոլը հայտնել է, որ տարիների սպասումից հետո դատաքննության լուրը թեթևացում է իր պաշտպանյալի համար։ Դեպարդիեի փաստաբան Դավիդ-Օլիվիե Կամինսկին Reuters-ին ասել է, որ պաշտպանական կողմը դեռ քննարկում է Ֆրանսիայի վճռաբեկ դատարան դիմելու հարցը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար