Դևիսի գավաթ․ Իտալիան թայ-բրեյքում նվաճեց եզրափակչի ուղեգիրը Պայքարը շարունակվում է. ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան Դեպարդիեն կկանգնի դատարանի առաջ Շառլոտ Առնուին բռնաբարելու մեղադրանքով Մինչև 900 կմ մեկ լիցքավորմամբ․ BYD-ն ներկայացրել է «Կետ» մինիվենը Հայկական ատոմակայանը կշահագործվի մինչև 2036 թվականը․ ի՞նչ է լինելու նոր էներգաբլոկի հետ. Փաշինյան Բրիթնի Սփիրսը տարիների վեճից հետո տոնը նշել է ընտանիքի հետ Քրեական բացահայտումներ. առևանգված երեխա, ապօրինի պահվող կին և թմրանյութեր Բոյկոտի կոչերից հետո Թունիսի օպերան չեղարկեց Շիմեն Բադիի համերգը ՀԷՑ-ում 8 տարի ստուգել են՝ 0 դրամի խախտում․ փորձում են գի՞նն իջեցնել. Ալոյան Անտարկտիդայի խորքերում գտնված որդն անվանել են Դոլի Փարթոնի անունով Փաշինյանն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, հիմա ասում է՝ բացահայտել ենք, գրավ են դրել Մարզչին քննադատելուց հետո հեռացված Ռոջերսը բացատրել է՝ ինչու խոսեց 

Պայքարը շարունակվում է. ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Հրապարակումներ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ նոյեմբերի 19-ին, 20-ին և 23-ին Սահմանադրական դատարան է ներկայացրել երեք նոր դիմում, իսկ նոյեմբերի 4-ին դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դիմումներով կուսակցությունը վիճարկում է օրենքի այն կանոնները և այն որոշումները, որոնց պատճառով իր ընտրողների ձայները չհաշվվեցին, և ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից։ Կուսակցության շահերը ներկայացնում է «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակը։

Ինչ է տեղի ունեցել. թվերը

– Հունիսի 8. ԿԸՀ-ի նախնական արձանագրությամբ՝ ԲՀԿ-ն ստացել էր 58 378 ձայն, և 4 տոկոսի շեմից պակասում էր ընդամենը 52 ձայն։

– Նույն օրը կուսակցությունը հայտնաբերեց, որ մի շարք տեղամասերում ձայները ԿԸՀ համակարգում սխալ են մուտքագրվել։ Թիվ 27/7 տեղամասի արձանագրությամբ ԲՀԿ-ն ստացել էր 77 ձայն, իսկ ԿԸՀ կայքում նշված էր 1, թիվ 12/20-ում՝ 26-ի փոխարեն 1, թիվ 27/26-ում՝ 19-ի փոխարեն 3, թիվ 38/53-ում՝ 7-ի փոխարեն 4։ Միայն այս չորս տեղամասում «տեխնիկական» սխալների պատճառով ԲՀԿ-ից «կորել» էր առնվազն 120 ձայն։ Ձայների ճիշտ գրանցման դեպքում կուսակցությունը շեմը կհաղթահարեր արդեն այդ օրը։

– Հունիսի 9–10. ԲՀԿ-ն պաշտոնապես պահանջեց շտկել սխալները։ Հունիսի 10-ի դրությամբ շտկումների և վերահաշվարկների արդյունքում ԲՀԿ-ի օգտին արդեն ավելացել էր 140 ձայն։

– Հունիսի 11. Հենց այն պահին, երբ պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն անցնում է խորհրդարան, ԿԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ անվավեր ճանաչեց թիվ 10/51 և 35/65 տեղամասերի արդյունքները, որտեղ ԲՀԿ-ն ստացել էր 213 ձայն (համապատասխանաբար՝ 131 և 82)։ Վերաքվեարկություն չնշանակվեց։

– Հունիսի 12. ԿԸՀ-ն հրապարակեց 637 տեղամասում անցկացված վերահաշվարկի արդյունքները. ԲՀԿ-ի ձայները 147-ով ավելացել և հասել էին 58 525-ի (4,004%)՝ շեմը գերազանցելով 55 ձայնով։ Այսինքն՝ առանց երկու տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու ԲՀԿ-ն խորհրդարանում էր։

– Հունիսի 14. Վերջնական արդյունքներով ԲՀԿ-ին գրանցվեց 58 287 ձայն (3,989%), և կուսակցությունը շեմից պակաս մնաց 156 ձայնով։ Ընդհանուր առմամբ, անվավեր ճանաչված երեք տեղամասում մոտ 3 400 քաղաքացու ձայնը չհաշվվեց։

Այսպիսով, ԲՀԿ-ն 4 տոկոսի շեմը հաղթահարում էր թե՛ ձայների ճիշտ գրանցման դեպքում՝ արդեն հունիսի 8-ին, թե՛ ԿԸՀ-ի իսկ հրապարակած վերահաշվարկի արդյունքներով, սակայն դուրս մնաց խորհրդարանից ոչ թե ընտրողների կամքով, այլ պետական մարմինների սխալների և որոշումների պատճառով։

ԲՀԿ-ն, ինչպես նաև վեց այլ կուսակցություններ ու դաշինքներ՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունները, ընտրությունների արդյունքները վիճարկեցին Սահմանադրական դատարանում։ Դատարանը դիմումները քննեց միասին։ 2026 թվականի հուլիսի 4-ի ՍԴՈ-1835 որոշմամբ Դատարանն արձանագրեց ընտրական գործընթացում թույլ տրված լուրջ խախտումներ և թերություններ.

– Իրավապահ մարմինների գործիքավորում. Ընտրական ցուցակների թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդումներն ու հարկադրանքի միջոցները, «քանակական ցուցիչով պայմանավորված, կարող էին ընտրողի կամահայտնության վրա ազդեցություն ունեցող գործոն լինել» (կետ 19.4)։ Դատարանը շեշտեց պաշտոնյաների կողմից անմեղության կանխավարկածն անտեսող հայտարարությունների «անթույլատրելիությունը, հատկապես՝ ընտրությունների և դրան նախորդող ժամանակահատվածում» (կետ 19.5), իսկ ընտրակաշառքի վերաբերյալ իրավապահ մարմինների հաղորդագրությունների մեծ քանակի մասին նշեց, որ այն «առաջին հայացքից կարող է վկայել ընտրողի կամքի ազատ ձևավորման վրա էական ազդեցության մասին» (կետ 20.5)։

– Վարչական ռեսուրս. Դիմողների ներկայացրած փաստարկները «ըստ էության, վկայում են վարչական ռեսուրսի ոչ իրավաչափ օգտագործման մասին» (կետ 21.18)։

– Ատելության և սպառնալիքների մթնոլորտ. Վարչապետի՝ բռնության կոչերի և սպառնալիքների հարցով Դատարանը վկայակոչեց Վարչական դատարանի եզրակացությունը, որ նախընտրական քարոզչության ընթացքում օգտագործված արտահայտությունները «դուրս են քաղաքական քննադատության և ընդունելի քաղաքական բանավեճի սահմաններից» (կետ 23.1)։ Դատարանի գնահատմամբ՝ առանձին քաղաքական ուժերի առաջնորդների խոսքը «եղել է անընդունելի կոպիտ, հանրային բարոյական տեսանկյունից՝ խիստ դատապարտելի, իսկ դրա ազդեցությունը՝ ցնցող», ընդ որում՝ իշխանություն ունեցող ուժը պետք է լինի «առավել զսպող» (կետ 23.2)։

– Հանրային հեռուստատեսություն. Դատարանը մեջբերեց միջազգային դիտորդների եզրակացությունը, որ Հանրային հեռուստաընկերությունը «ցուցաբերել է ակնհայտ կողմնակալություն՝ հօգուտ իշխող կուսակցության», և ընդգծեց, որ նրա լուսաբանումները «չպետք է լինեն կողմնակալ» (կետ 25.6)։

– Տեղամասերում թույլ տրված խախտումներ. Թիվ 10/51 և 35/65 տեղամասերում «քվեարկությունը շարունակվել է սահմանված ժամկետի ավարտից հետո», և ընտրողների կամքն «այլևս հնարավոր չէ առանձնացնել» (կետ 22.4)։ Մեկ տեղամասում «վավեր քվեարկություն ընդհանրապես տեղի չի ունեցել», և «թերությունը պայմանավորված է ընտրական վարչարարության գործոնով» (կետ 22.14)։ ԿԸՀ-ն որոշումներն ընդունել է, երբ «վերահաշվարկն ավարտված չէր, ընտրությունների արդյունքները դեռևս ամփոփված չէին» (կետ 22.12, իսկ այդ տեղամասերի քվեարկությունից «ակնհայտորեն կախված էր 4 տոկոսանոց շեմի հաղթահարումը, հետևաբար՝ խորհրդարանի կազմը» (կետ 22.14)։

Դատարանը շեշտեց նաև, որ իր որոշումը «չի ենթադրում ընտրական գործընթացի կատարյալ լինելու արձանագրում» (կետ 26.1), և որ նույնիսկ այն խախտումը, որը չի ազդել վերջնական արդյունքի վրա, «կարող է էականորեն նվազեցնել ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը» (կետ 21.12)։

Այդուհանդերձ, Դատարանը գտավ, որ արձանագրված խախտումները կա՛մ «դրվագային» էին, կա՛մ ապացուցված չէր դրանց ազդեցությունն ընտրությունների արդյունքի վրա, իսկ երկու տեղամասում թույլ տրված խախտումների ազդեցությունը «վերացվել էր» դրանց արդյունքներն անվավեր ճանաչելու միջոցով (կետ 22.12)։ Արդյունքում Դատարանը ԿԸՀ-ի որոշումը թողեց ուժի մեջ, չսահմանեց մանդատների բաշխման այլ կարգ, իսկ կիրառված օրենքի սահմանադրականությունը ստուգելու խնդրանքը մերժեց՝ գտնելով, որ այդ վարույթում նման իրավասություն Սահմանադրական դատարանը չունի։

Նույն խնդիրներն արձանագրել է նաև Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ)՝ 2026 թվականի սեպտեմբերի 22-ի դիտորդական զեկույցում (Doc. 16486 rev, ոչ պաշտոնական թարգմանություն).

– Ընտրողների իրավազրկում. ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել այն տեղամասերի արդյունքները, որոնք վճռորոշ էին ընդդիմադիր կուսակցության խորհրդարան մուտք գործելու համար, առանց հիմնավորված պատճառաբանության և առանց վերաքվեարկության, և դրանով իսկ ազդել է ընտրությունների ընդհանուր արդյունքի և ներկայացվածության վրա (կետ 80)։ ԿԸՀ-ի մեկ նախադասությամբ հիմնավորումը «խիստ անբավարար» է՝ հատկապես հաշվի առնելով դրա ազդեցության նշանակությունը (կետ 68)։

– Ազդեցություն խորհրդարանի կազմի վրա. Որոշ հաշվարկներով՝ այդ տեղամասերի հաշվառման դեպքում ԲՀԿ-ն կհաղթահարեր 4 տոկոսի շեմը, և իշխող կուսակցությունը չէր ունենա 3/5 մեծամասնություն (կետ 68)։ ԲՀԿ-ի՝ խորհրդարանից դուրս մնալու հետևանքով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ 3/5 մեծամասնություն և վերահսկողություն օրենսդրության ու սահմանադրական օրենքների նկատմամբ, իսկ խորհրդարանի կազմը չի արտացոլում բոլոր ընտրողների նախընտրությունները (կետ 77)։

– Դատական պաշտպանության բացակայություն. Դատական վարույթները պաշտպանության միջոց չեն ապահովել՝ մասնավորապես նեղ իրավունակության և կոշտ ժամկետների պատճառով, և ընտրազանգվածի զգալի մասը կարող է մնալ առանց արդյունավետ ներկայացվածության (կետ 72)։

– Իրավապահ մարմինների ընտրովի կիրառում. Արձանագրվել է ընտրակաշառքի և ընտրական այլ հանցագործությունների վերաբերյալ ավելի քան 200 քրեական վարույթ՝ հիմնականում ընդդիմության դեմ, ինչը ձևավորել է իրավապահ համակարգի ընտրովի գործելու ընկալում (կետ 33)։ Այդ վարույթները գրեթե բոլորն ուղղված են եղել ընդդիմության կամ նրան մոտ գործարար շրջանակների դեմ (կետ 39), նշվել են նաև անհամաչափ կալանավորումներ (կետ 40)։

– Վարչական ռեսուրս. Հանրային ծառայողները հայտնել են, որ իրենց պարտադրել են կամ ճնշում են գործադրել՝ մասնակցելու իշխող կուսակցության հանրահավաքներին (կետ 32), իսկ ընտրություններից անմիջապես առաջ ներդրված սոցիալական ծրագրերը դիտարկվել են որպես փաստացի քարոզչական գործիք (կետ 34)։

– Հանրային հեռուստատեսություն. Հանրային հեռուստատեսությունը և մի շարք առանցքային մասնավոր հեռուստաընկերություններ ակնհայտ կողմնակալություն են ցուցաբերել հօգուտ իշխող կուսակցության՝ բացասաբար լուսաբանելով առաջատար ընդդիմադիր ուժերին (կետ 42)։

ԵԽԽՎ-ն հիմնական մտահոգությունների շարքում նշել է ընտրակաշառքը, վարչական ռեսուրսի չարաշահումը, ժամանակին և արդյունավետ դատական պաշտպանության էական թերությունները և ընդդիմադիր կուսակցության ընտրազանգվածի իրավազրկումը՝ խորհրդարանական էական հետևանքներով (կետ 85)։ Վեհաժողովը կոչ է արել իշխանություններին վերջ դնել ընդդիմության ընտրովի հետապնդմանը, ապահովել հանրային հեռարձակողի անկողմնակալությունը, երկարացնել ընտրական վեճերի քննության ժամկետները և օրենքով պահանջել վերաքվեարկություն, երբ վտանգված է հիմնարար ներկայացուցչականությունը (կետ 87)։

Դիմումները՝ պարզ բառերով

  1. Ինչպես է հաշվվում 4 տոկոսի շեմը։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ անվավեր ճանաչված տեղամասերի բոլոր ընտրողները և ընտրական հանձնաժողովների հաշվարկի սխալները գումարվում են այն թվին, որից հաշվարկվում է շեմը։ Այսինքն՝ պետական մարմինների և ընտրական հանձնաժողովների սխալների համար, որոնցում կուսակցությունը որևէ դեր չունի, տուժում է կուսակցությունը. որքան շատ են սխալները, այնքան բարձր է խորհրդարան անցնելու շեմը։ Ավելին, «անճշտություն» է համարվում նաև այն դեպքը, երբ քվեատուփում ավելի շատ քվեաթերթիկ է հայտնաբերվում, քան ընտրողների ցուցակում ստորագրած անձինք։ Այսինքն՝ խնդիրն արդեն առկա է. քվեատուփում կան «ավել» քվեաթերթիկներ, որոնք հաշվվել են որպես ձայներ։ Սակայն այդ անհամապատասխանությունը պարզելու և շտկելու փոխարեն օրենքը նույն թիվը կրկին գումարում է շեմի հաշվարկի հիմքին։ Արդյունքում սխալը ոչ թե վերացվում, այլ կրկնապատկվում է՝ ավելի խորացնելով խնդիրը, իսկ դրա գինը վճարում են կուսակցությունը, թեկնածուները և ընտրողները, որոնք որևէ առնչություն չունեն այդ սխալի հետ։ Ընդհանուր առմամբ, շեմի հիմքին գումարվել է 4 331 «անճշտություն», և հենց դրա պատճառով է ԲՀԿ-ին «պակասել» 156 ձայն։ Առանց անճշտությունների ԲՀԿ-ն կստանար 4,001%՝ շեմը գերազանցելով 17 ձայնով։
  2. ԿԸՀ-ի լիազորությունները։ ԿԸՀ-ն տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչեց սեփական նախաձեռնությամբ՝ առանց հստակ չափանիշների և առանց կուսակցությանը լսելու։ Կուսակցությունը պնդում է, որ օրենքը չի կարող նման անսահմանափակ հայեցողություն տալ, և որ եթե տեղամասի արդյունքների անվավեր ճանաչումը կարող է փոխել խորհրդարանի կազմը, պետք է նշանակվի վերաքվեարկություն, այլ ոչ թե ընտրողների ձայները պարզապես չհաշվվեն։
  3. Արդար դատաքննություն ընտրական վեճերում։ Ընտրական վեճի ապացույցները՝ քվեաթերթիկները, տեսագրությունները, արձանագրությունները, գտնվում են պետական մարմինների մոտ, որոնք հաճախ դրանք չեն տրամադրում։ Կուսակցությունը դիմեց Սահմանադրական դատարանին՝ այդ ապացույցները պահանջելու համար, սակայն Դատարանը մերժեց ապացույցներ պահանջելու, փորձաքննություն նշանակելու և վկա հրավիրելու միջնորդությունների մեծ մասը՝ հիմնվելով այն բանի վրա, որ գործը պետք է քննվի օրենքով սահմանված սեղմ ժամկետում։ Արդյունքում ապացուցման բեռը դրվում է կուսակցության վրա, իսկ ապացույցները մնում են անհասանելի։ Ավելին, ըստ կիրառելի կարգավորումների, նույնիսկ այն դեպքերում, երբ ընդամենը մի քանի տեղամաս է որոշում խորհրդարանի կազմը, կամ անցողիկ շեմը հաղթահարելու համար պակասում է խիստ սահմանափակ քանակով ձայներ, միևնույնն է, արդյունքների վերանայում հնարավոր է միայն համատարած խախտումների առկայությունն ապացուցելու դեպքում։
  4. Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նոյեմբերի 4-ին ներկայացված դիմումով ԲՀԿ-ն պնդում է, որ տեղամասերի արդյունքներն առանց վերաքվեարկության անվավեր ճանաչելով և արդյունավետ դատական պաշտպանություն չապահովելով՝ խախտվել են ազատ ընտրությունների իրավունքը և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը։

Պայքարը հանուն արդարության շարունակվում է

Այս դիմումները կուսակցության հետևողական պայքարի հերթական քայլն են. նախկինում ԲՀԿ-ն դիմել էր ԿԸՀ, Վարչական դատարան և Սահմանադրական դատարան։ Իրավական քայլերին զուգահեռ՝ կուսակցությունը շարունակում է քաղաքական աշխատանքը, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը կուսակցական և այլ ուղիներով։ Կուսակցությունը պատասխանատու է իր ընտրողների առջև և չի նահանջում. պայքարը հանուն արդարության շարունակվում է օրինական միջոցներով, որպեսզի ընտրողների կամքը հարգվի թե՛ այսօր, թե՛ ապագայում։

ԲՀԿ-ն հավատարիմ է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմնական գաղափարին. երկրին այսօր պետք է ներքին համերաշխություն և միասնություն, այլ ոչ թե պառակտում։

Հետապնդումները շարունակվում են

Միաժամանակ շարունակվում են հետապնդումները կուսակցության և նրա ընտրական ցուցակի նկատմամբ։ Կալանքի տակ են ցուցակի թիվ 1-ը՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, թիվ 2-ը՝ Անդրանիկ Թևանյանը և թիվ 7-ը՝ Մարտուն Գրիգորյանը, տնային կալանքի տակ է թիվ 27-ը՝ Արեգնազ Մանուկյանը։ Քրեական գործեր են հարուցվել ԲՀԿ պատգամավորության թեկնածուներ Էդգար Բոջուկյանի, Հարություն Ղարագյոզյանի և Գարուշ Մարզեցյանի նկատմամբ։

Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը նոյեմբերի 5-ին երկարաձգվել է ևս երեք ամսով։

Փաստացի չեն գործում Գագիկ Ծառուկյանի հետ կապված մի շարք ընկերություններ։ Որոշ ձեռնարկությունների դեպքում դրանք շարունակում են փակ մնալ նույնիսկ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշումից հետո, որով քննիչներին արգելվել է միջամտել սեփականության իրավունքին և փակել կամ կնքել դրանք։ Կուսակցությունն այս ամենը համարում է քաղաքական հետապնդում։

Սահմանադրական դատարան և ՄԻԵԴ ներկայացված դիմումների հետ կապված հարցումների համար կարող եք դիմել Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակ՝ [email protected] էլ հասցեով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ում 5,9 մլրդ դոլարի ակտիվներով բանկ է փակվելԴևիսի գավաթ․ Իտալիան թայ-բրեյքում նվաճեց եզրափակչի ուղեգիրըՊայքարը շարունակվում է. ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարանԴուրովը iPhone-ի օգտատերերին զգուշացրել է հնացած iOS-ի պատճառով զանգվածային հաքերային հարձակումների վտանգի մասին Դեպարդիեն կկանգնի դատարանի առաջ Շառլոտ Առնուին բռնաբարելու մեղադրանքովՊերուում կոկաինի արտադրության շրջանում ուղղաթիռի կործանման հետևանքով ութ զինծառայող է զոհվել Մինչև 900 կմ մեկ լիցքավորմամբ․ BYD-ն ներկայացրել է «Կետ» մինիվենըՀարավային Կորեայում հաքերները փոստային ծառայության ավելի քան 113 հազար հաճախորդի տվյալներ են գողացել Հայկական ատոմակայանը կշահագործվի մինչև 2036 թվականը․ ի՞նչ է լինելու նոր էներգաբլոկի հետ. ՓաշինյանԲրիթնի Սփիրսը տարիների վեճից հետո տոնը նշել է ընտանիքի հետ Քրեական բացահայտումներ. առևանգված երեխա, ապօրինի պահվող կին և թմրանյութերԲունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշԲոյկոտի կոչերից հետո Թունիսի օպերան չեղարկեց Շիմեն Բադիի համերգըՈւկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին ՀԷՑ-ում 8 տարի ստուգել են՝ 0 դրամի խախտում․ փորձում են գի՞նն իջեցնել. ԱլոյանԱնտարկտիդայի խորքերում գտնված որդն անվանել են Դոլի Փարթոնի անունովՈւգանդայում մեկնարկել են աֆրիկյան աշխարհամասում Էբոլայի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները Փաշինյանն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, հիմա ասում է՝ բացահայտել ենք, գրավ են դրելՄարզչին քննադատելուց հետո հեռացված Ռոջերսը բացատրել է՝ ինչու խոսեցՄերձավոր Արևելքի հակամարտությունը բարդացրել է Թուրքիայի տնտեսական իրավիճակը․ ԱՄՀ Մոսկվայի կոշտ պահանջը, Բաքվի նոր պայմանը․ Փաշինյանին ի՞նչ է սպասվում Պուտինի հետ հանդիպմանըMoncler-ի նոր հավաքածուի դեմքը Ուորհոլի կինոյի աստղն էԿոստա Ռիկան թույլ չի տվել Պաղեստինի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին մուտք գործել երկիր՝ նրան մեղադրելով «ահաբեկչության հետ կապերի» մեջՎակուումը կարո՞ղ է փոխել իր վիճակը․ CERN-ը հնարավոր հետք է գտելԹուրք երկրպագուները «Բեշիքթաշի» խաղին «շատ կեղտոտ» պաստառներ էին տանում․ Վրաստանի ՆԳ նախարար Ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով. եղանակը ՀայաստանումVolkswagen-ը մեխանիկական փոխանցման տուփը վերադարձնում է Golf GTI-ինՀորմուզի նեղուցը մնում է Իրանի օպերատիվ վերահսկողության ներքո․ ԻՀՊԿ ռազմածովային ուժեր Կիևը Ռյուտեին խնդրել է Թրամփի հետ քննարկել «Պատրիոտի» հրթիռների մատակարարումըՀԷՑ-ն անգամ պետությունից ավելի բարձր վարկանիշ է ունեցել․ սա լավ չէ, բայց իրականությունն է. ՎարդեւանյանՎրաստանի վարչապետն անդրադարձել է ուժայինների և թուրք երկրպագուների միջև բախումներինՖրանսիան պահպանել է A+ վարկանիշը, բայց կանխատեսումն արդեն բացասական էՌումինիան Գերմանիային խնդրել է ավելի շատ զինվորականներ ուղարկել ՆԱՏՕ-ի արևելյան թև Հեռախոսի հետևն էլ էկրան ունի․ HONOR 700-ը վաճառքում էԲունդեսթագն ընդունել է Մերցի բյուջեն․ 210,4 միլիարդ եվրո՝ նոր պարտքՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթովՊուտինը նոր «Պերմ» ատոմային ստորջրյա հածանավը համաշխարհային նշանակության զենք է անվանել Թմրակարտելներ և կիբեռսպառնալիքներ․ Ռուբիոյի ուղերձը ՏիրանայինՍկանդալային բացահայտում․ Սամվել Կարապետյանի նոր գործը նախապես էր ծրագրված, սպասել են հարմար պահի. ՎարդեւանյանԿարծում եմ՝ Վրաստանը հասկացել է մեր ուղերձը. Թուրքիայի արտգործնախարար Իրաքյան նավթի շուրջ վեճը սրվում է․ Թրամփը սատարել է ԲաղդադինՃապոնիայում 2027 թվականին ավտոմեքենաների նոր ապրանքանիշ կհայտնվի Դժվար պահին ընկերոջ կողքին լինելը բարոյական պարտք է․ Արսեն Հարությունյանն աջակցություն է հայտնել Դավիթ Համբարձումյանին Սլովակիան չի ֆինանսավորի Ուկրաինայի՝ 2027 թվականի նոր վարկը․ ՖիցոԱՄՆ զինված ուժերն Օմանի ծոցում շարքից հանել են ծովային շրջափակումը ճեղքելու փորձ կատարած չորաբեռնանավըՌուսաստանը հզոր միջուկային սուզանավեր կառուցող քիչ երկրներից է․ ՊուտինՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էՎրաստանում երկու մարդու են ձերբակալել՝ Ադրբեջանի սահմանով թմրшնյութ տեղափոխելու համար Քուվեյթի հարվածի մեջ կասկածում են Կիևին․ իրանցի նախկին խորհրդականի վարկածըՄահացել է Նյու Յորք նահանգի սենատը գլխավորած առաջին կինը՝ Անդրեա Ստյուարտ-Քազինսը
Ամենադիտված