Մելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել
Աշխարհ
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նոյեմբերի 27-ին լարված հեռախոսազրույց են ունեցել։ Bloomberg-ի տեղեկություններով՝ տարաձայնության պատճառը Լիբիայի ափերի մոտ ռուսական նավերի դեմ Ուկրաինայի իրականացրած հարվածներն են, որոնց մասին Կիևը նախապես չի զգուշացրել իր եվրոպական գործընկերներին։
Իտալիայի կառավարության հայտարարության համաձայն՝ Մելոնին դժգոհություն է հայտնել Բենգազիի շրջանում իրականացված ռազմական գործողությունից՝ ընդգծելով, որ այն խախտել է Լիբիայի ինքնիշխանությունը և կարող է ռուս-ուկրաինական հակամարտությունը տարածել Միջերկրական ծովի տարածաշրջան։
Զելենսկին հաստատել է, որ գործողությունը նախապես չի համաձայնեցվել եվրոպական գործընկերների հետ։ Նա խոստացել է ապահովել տեղեկատվության ամբողջական փոխանակում և Իտալիայի հետ մշտական ու անմիջական հաղորդակցություն։
Մելոնին վերահաստատել է Ուկրաինային աջակցելու Իտալիայի պատրաստակամությունը, սակայն ընդգծել է, որ այդ աջակցությունը չի տարածվում այնպիսի գործողությունների վրա, որոնք սպառնում են Իտալիայի և տարածաշրջանի անվտանգությանը։ Bloomberg-ի աղբյուրի գնահատմամբ՝ միջադեպը սառեցրել է Հռոմի և Կիևի նախկինում ջերմ հարաբերությունները։

















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար