Ջո Բայդենի հուշագրությունը գլխավորել է The New York Times-ի բեսթսելերների ցանկը
Աշխարհ
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի «Promise Me, America» («Խոստացիր ինձ, Ամերիկա») հուշագրությունը գլխավորել է The New York Times-ի ոչ գեղարվեստական գրականության բեսթսելերների ցանկը։ Գիրքը լույս է տեսել նոյեմբերի 17-ին և վաճառքի առաջին շաբաթվա ընթացքում իրացվել է շուրջ 21 հազար օրինակով՝ համաձայն Circana հետազոտական ընկերության տվյալների։
Հուշագրության մեջ Բայդենն անդրադառնում է 2021–2025 թվականներին իր նախագահությանը, Սպիտակ տանը ընդունած որոշումներին և 2024 թվականի նախագահական ընտրապայքարից դուրս գալու հանգամանքներին։ Գիրքը քննադատների շրջանում միանշանակ ընդունելության չի արժանացել․ որոշ գրախոսներ նշել են, որ նախկին նախագահը քիչ նոր տեղեկություններ է բացահայտում իր պաշտոնավարման վերաբերյալ։
Չնայած բեսթսելերների ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցնելուն՝ Բայդենի գրքի վաճառքը զգալիորեն զիջում է նախկին նախագահներ Բարաք Օբամայի և Բիլ Քլինթոնի հուշագրությունների ցուցանիշներին։ Օբամայի «A Promised Land» գիրքը 2020 թվականին առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել էր ավելի քան մեկ միլիոն օրինակով, իսկ Քլինթոնի «My Life»-ը նույն ցուցանիշին հասել էր երկու շաբաթում։
Հրատարակիչ Little, Brown and Company-ն գոհունակություն է հայտնել գրքի հաջողության կապակցությամբ՝ ընդգծելով բեսթսելերների ցանկում դրա առաջատար դիրքը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար