Ակոպովան ու Ռախմանինը Տոկիոյում բրոնզ նվաճեցին Հայաստանի համար
Սպորտ
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը նոյեմբերի 28-ին Տոկիոյում բրոնզե մեդալ նվաճեցին գեղասահքի Գրան պրիի ճապոնական փուլում։ Հայաստանի զույգը երկու ծրագրերի արդյունքով հավաքեց 178,39 միավոր՝ չորրորդ տեղը զբաղեցրած չեխական զույգին գերազանցելով 17,35 միավորով։
Ակոպովան ու Ռախմանինը մրցակիցներից առաջ էին անցել դեռ ուրբաթ օրը, երբ կարճ ծրագրի համար ստացան 66,95 միավոր և զբաղեցրին երրորդ տեղը։ Շաբաթ օրը ազատ ծրագրում վաստակած 111,44 միավորը բավականացրեց այդ դիրքը պահպանելու համար։
Այս ամսվա սկզբին Շենժենում զույգը մնացել էր պատվո հարթակից մեկ քայլ հեռու՝ զբաղեցնելով չորրորդ տեղը։ Տոկիոյում Հայաստանի ներկայացուցիչներից առաջ անցան միայն Գերմանիայի Միներվա Ֆաբիեն Հազեն ու Նիկիտա Վոլոդինը և Ճապոնիայի Յունա Նագաոկան ու Սումիտադա Մորիգուչին։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար