17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեին
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության խորհուրդը նոյեմբերի 27-ին հավանություն է տվել 2027 թվականի դաշնային բյուջեին և հաջորդ երկու տարիների ֆինանսական պլանին։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 167 սենատոր։ Դեմ կամ ձեռնպահ ձայներ չեն եղել։
2027-ի համար «Ազգային պաշտպանություն» հոդվածով նախատեսվել է շուրջ 17,15 տրիլիոն ռուբլի՝ դաշնային բյուջեի ամբողջ ծախսերի ավելի քան մեկ երրորդը։ Մեկ տարի առաջ Մոսկվան նույն՝ 2027 թվականի պաշտպանության ծախսերը գնահատում էր 13,6 տրիլիոն ռուբլի։ Նոր գումարը մոտ 3,55 տրիլիոնով ավելի է։
Եկամուտները ծրագրված են 43,3 տրիլիոն ռուբլու չափով, իսկ ծախսերը՝ 48,74 տրիլիոն։ Այս հաշվարկով բյուջեի պակասուրդը կկազմի 5,44 տրիլիոն ռուբլի կամ Ռուսաստանի կանխատեսվող համախառն ներքին արդյունքի 2,2 տոկոսը։

















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար