Պայթյուն Աֆղանստանի միջնակարգ դպրոցում․ զոհվել է 7 աշակերտ, ևս 99-ը՝ վիրավորվել
ԱշխարհԱֆղանստանի արևելյան Կունար նահանգում նոյեմբերի 28-ին միջնակարգ դպրոցի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 7 աշակերտ, ևս 99 մարդ վիրավորվել է։
Նահանգի տեղեկատվության և մշակույթի վարչության ղեկավար Սամի ուլ Հաք Բայանի հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով վնասվել են դպրոցի շենքը և հարակից բնակելի տները։ Տուժածներից 15-ը շարունակում են մնալ հիվանդանոցում, մյուսները բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։
Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը հանքարդյունաբերական աշխատանքների համար նախատեսված պայթուցիկ նյութերի պահպանման անվտանգության կանոնների խախտումն է։ Իրավապահ մարմինները հետաքննություն են իրականացնում։

















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար