Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթի
Աշխարհ
Ուկրաինայի Նիժին քաղաքում ձեռնարկություններից մեկին հասցված ռուսական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել, ևս յոթը՝ վիրավորվել։ Չեռնիհիվի մարզային վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը նոյեմբերի 28-ին հայտնել է, որ փրկարարներն աշխատանքն ավարտել են կեսգիշերն անց։ Նախորդ երեկոյան հայտնի էր երեք զոհի մասին։
Հարվածը տեղի էր ունեցել նոյեմբերի 27-ի առավոտյան։ Փրկարարները ցերեկն ու գիշերը ձեռքով մաքրել են փլատակները՝ մարդկանց որոնելով։ Նրանց հաջողվել է մի տղամարդու կենդանի դուրս բերել։ Չաուսի խոսքով՝ նոր հարվածների վտանգի պատճառով որոնումները ստիպված են եղել ժամանակավորապես ընդհատել։
Նիժինի քաղաքապետարանը նոյեմբերի 28-ը սգո օր է հայտարարել։ Համայնքային շենքերի ու հիմնարկների վրա պետական դրոշներն իջեցվում են։ Քաղաքում չեղարկվել են համերգները, ժամանցային միջոցառումներն ու մարզական մրցումները։

















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար