Դոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում է
Սպորտ
«Լոս Անջելես Լեյքերսը» երկրորդ քառորդում ուներ 20 միավորի առավելություն, բայց Սան Անտոնիոյից հեռացավ պարտությամբ։ «Սփըրսը» մեծ ընդմիջումից հետո շրջեց խաղի ընթացքը, հաղթեց 99։96 հաշվով և նվաճեց NBA-ի գավաթի քառորդ եզրափակչի ուղեգիրը։
Շրջադարձը սկսվեց երրորդ քառորդում։ Վիկտոր Վեմբանյաման միայն այդ հատվածում վաստակեց ինը միավոր և կատարեց վեց անդրադարձ։ Վերջին քառորդը թիմերն սկսեցին 68։68 հաշվով, իսկ ավարտից 43 վայրկյան առաջ Սթեֆոն Քասլի երեքմիավորանոց նետումից հետո տանտերերն առաջ անցան 96։90 հաշվով։
Լուկա Դոնչիչը 31 միավորով դարձավ հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը։ Հաղթողների կազմում Քասլը վաստակեց 26 միավոր, իսկ Վեմբանյաման 25 միավորին ավելացրեց 16 անդրադարձ։ Դեկտեմբերի 4-ին «Սփըրսը» քառորդ եզրափակչում կհանդիպի «Դալաս Մավերիքսին»։

















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար