Կիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումը
Աշխարհ
Ուկրաինայի կառավարությունը նոյեմբերի 27-ին Գերագույն ռադա է ուղարկել 2027 թվականի բյուջեի վերանայված նախագիծը՝ երկրորդ ընթերցման համար։ Նախագծից հանվել է ավելացված արժեքի հարկի և ակցիզների դրույքաչափերը բարձրացնելու առաջարկը, որը խորհրդարանում աջակցություն չէր ստացել։
Խորհրդարանի բյուջետային հանձնաժողովի նախագահ Ռոքսոլանա Պիդլասայի խոսքով՝ այդ հարկերի բարձրացումից կառավարությունն ակնկալում էր ստանալ 67 միլիարդ գրիվնա։ Եկամուտների մյուս աղբյուրների վերահաշվարկից հետո բյուջեի սեփական եկամուտների կանխատեսումը, առանց միջազգային դրամաշնորհների, նախորդ տարբերակի համեմատ նվազել է 49 միլիարդ գրիվնայով։
Մի ուղղությամբ կառավարությունն էապես ավելացրել է ծախսերը։ Պատերազմի հետևանքով ոչնչացված կամ վնասված բիզնես գույքի կորուստը մասամբ փոխհատուցելու համար նախատեսված ապահովագրական հիմնադրամին առաջարկվում է հատկացնել 31 միլիարդ գրիվնա՝ նախկին 1 միլիարդի փոխարեն։ Ֆինանսների նախարարության գնահատմամբ՝ 2027-ին Ուկրաինային անհրաժեշտ կլինի 52,6 միլիարդ դոլարի միջազգային աջակցություն։

















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար