Իրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջև
Աշխարհ
Իրանը արագ տեմպերով նոր ստորգետնյա համալիր է կառուցում երկրի կենտրոնական հատվածում՝ Սպահանի և Նաթանզի միջուկային օբյեկտների միջև։ Այս մասին հայտնել է Վաշինգտոնում գործող Գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտը՝ հրապարակելով նոյեմբերի 24-ին արված արբանյակային լուսանկարների վերլուծությունը։
Հետազոտողների տվյալներով՝ Բեհջաթաբադի շրջանում գտնվող համալիրը կառուցվում է լեռան ներսում՝ Սպահանի միջուկային կենտրոնից և Նաթանզի մերձակայքի լեռնային տարածքից մոտ 62 կիլոմետր հեռավորության վրա։ Շինարարության առաջին նշանները նկատվել են 2025 թվականի դեկտեմբերին։ Հետագայում կառուցվել են մուտքի ճանապարհներ, իսկ 2026 թվականի ապրիլից սկսվել են թունելների փորման աշխատանքները։
Փորձագետների ուշադրությունը գրավել են շինարարության անսովոր արագությունը և անվտանգության միջոցառումները։ Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Իրանը սկսել է համալիրի արտաքին պաշտպանական ցանկապատի կառուցումը։ Նախնական գնահատականներով՝ պահպանվող տարածքը կարող է ընդգրկել շուրջ 5000 հեկտար։
Ամերիկյան հետազոտական ինստիտուտը չի բացառում, որ համալիրը կարող է օգտագործվել հրթիռային համակարգերի, այլ ռազմական նշանակության սարքավորումների կամ միջուկային ծրագրի հետ կապված ենթակառուցվածքների համար։ Սակայն օբյեկտի իրական նշանակությունը դեռ հաստատված չէ։

















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար