Հինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց Ստամբուլում
Սպորտ
Հարություն Հակոբկոխյանը Ստամբուլում մեկնարկած IBA-ի նախագահի գավաթում Հայաստանի հավաքականին բերեց առաջին հաղթանակը։ Նոյեմբերի 27-ին մինչև 70 կգ քաշային կարգի հայ բռնցքամարտիկը հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ Միրբեկ Քըրղըզովին և անցավ 1/16 եզրափակիչ։
Մենամարտի ելքը որոշեց մեկ միավորը։ Հինգ մրցավարներից յուրաքանչյուրի քարտում գրանցված էր նույն հաշիվը՝ 29։28՝ հօգուտ Հակոբկոխյանի։ Այդպես հայ բռնցքամարտիկը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5։0։
Հակոբկոխյանի հաջորդ մրցակիցը Պաղեստինի ներկայացուցիչ Աբդուրահման Աբունասերն է։ Նրանք նոյեմբերի 29-ին կվիճարկեն 1/8 եզրափակչի ուղեգիրը։ Ստամբուլի մրցաշարին մասնակցում է 340 բռնցքամարտիկ՝ 87 երկրից։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար