Գերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներին
Աշխարհ
Գերմանիայի դաշնային կառավարությունը վերջին տասը տարիների ընթացքում շուրջ 16,5 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն է տրամադրել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներին։ Այս մասին հայտնել է տուժածների հարցերով դաշնային հանձնակատար Ռոլանդ Վեբերը։
Նրա խոսքով՝ տուժածների ընդհանուր թիվը հասնում է շուրջ 3 հազարի։ Միայն 2016 թվականին Բեռլինի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածներին տրամադրվել է շուրջ 4 միլիոն եվրո։
Վեբերը նշել է, որ վերջին տարիներին զգալիորեն բարելավվել է տուժածներին աջակցության տրամադրման համակարգը։ Այնուամենայնիվ, Գերմանիայի մի շարք շրջաններում շարունակում է արդիական մնալ հոգեբանական ծանր ապրումների հաղթահարման հարցերով մասնագետների պակասը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար