Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը
Աշխարհ
Գերմանիայի Քյոլն միջազգային օդանավակայանի աշխատանքը շուրջ երկուսուկես ժամով դադարեցվել է՝ օդային տարածքում անհայտ անօդաչու թռչող սարքի հայտնաբերման պատճառով։ Օդանավակայանի ներկայացուցչի խոսքով՝ սարքը նկատվել է նոյեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով ժամը 22։00-ի սահմաններում։
Անվտանգության նկատառումներով ժամանակավորապես դադարեցվել են բոլոր ինքնաթիռների թռիչքներն ու վայրէջքները։ Գերմանիայի օդային երթևեկության կառավարման ծառայությունը կեսգիշերից հետո հայտարարել է սպառնալիքի վերացման մասին, որից հետո օդանավակայանը վերսկսել է աշխատանքը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար