Բաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձություն
Աշխարհ
Վրաստանի արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ Վալերի Չեչելաշվիլիի գնահատմամբ՝ Թուրքիան այլևս նախկին հարգանքով չի վերաբերվում Վրաստանին՝ չնայած երկու երկրների ռազմավարական գործընկերությանը։ Նա քննադատել է Բաթումիում թուրքական «Բեշիկթաշի» և իսրայելական «Հապոել Բեեր Շևայի» հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպին Անկարայի կոշտ արձագանքը։ Դ
իվանագետը դժգոհություն է հայտնել նաև Թուրքիայի խորհրդարանում Աբխազիայի հետ բարեկամության խմբի ստեղծմանն ուղղված Թբիլիսիի ոչ բավարար արձագանքից։ Մինչդեռ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ հանդիպումը Բաթումիում անցկացնելը բարեկամական ժեստ էր Թուրքիայի նկատմամբ՝ չնայած անվտանգության ռիսկերին։ Նրա խոսքով՝ մի քանի հարյուր թուրք երկրպագուներ սադրիչ վարքագիծ են դրսևորել։
Կոբախիձեն նաև քննադատել է միջադեպը քաղաքական նպատակներով օգտագործող անձանց։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար