Դոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակին
Աշխարհ
Ուկրաինայի երրորդ բանակային կորպուսի հրամանատար Անդրիյ Բիլեցկին անընդունելի է համարում Դոնբասից ուկրաինական զորքերի ամբողջական դուրսբերումը։ Նոյեմբերի 28-ին հրապարակված՝ The Washington Post-ի հարցազրույցում նա ավելի իրատեսական է գնահատել ներկայիս ճակատագծում մարտերը դադարեցնելու տարբերակը։
Դոնբասի հարցը խաղաղության բանակցություններում բարձրացրել են Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները։ Վոլոդիմիր Զելենսկին նոյեմբերի 14-ին պատմել էր, որ Աբու Դաբիում ամերիկացի բանակցողները հարցրել են՝ արդյոք Կիևը կհամաձայնի զորքերը դուրս բերել տարածաշրջանից, եթե Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին։
Զելենսկին այդ ժամանակ ասել էր, որ տարածքային հարցը պատրաստ է դնել համազգային հանրաքվեի, եթե ուկրաինացիները նախապես իմանան՝ ինչ երաշխիքներ են ստանալու։ Նա առանձնացրել էր երեք պայման՝ անվտանգության երաշխիքներ, հզոր բանակ պահելու հնարավորություն և երկրի վերականգնման միջոցներ։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար