Մասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձել
Տնտեսություն
Իլոն Մասկը այսօր X-ում հայտնել է, որ Google-ը հետաքրքրված է SpaceX-ից ավելի մեծ հաշվողական հզորություն վարձելու հնարավորությամբ։ Մասկը չի նշել նոր պատվերի ծավալը, գինը կամ ժամկետը։ Reuters-ի հրապարակման պահին կողմերը լրացուցիչ համաձայնագրի մասին չէին հայտարարել։
Երկու ընկերություններն արդեն բազմամյա պայմանագիր ունեն։ Հունիսին ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողով ներկայացրած փաստաթղթում SpaceX-ը հայտնել է, որ Google-ին հասանելի է դարձնելու շուրջ 110 հազար NVIDIA գրաֆիկական պրոցեսոր, ինչպես նաև կենտրոնական պրոցեսորներ և հիշողության սարքեր։
Գործող պայմանագրով Google-ը 2026-ի հոկտեմբերից մինչև 2029-ի հունիսը պարտավորվել է SpaceX-ին ամսական վճարել 920 միլիոն դոլար։ Մասկի նոր գրառումը վերաբերում է այդ պայմանագրով նախատեսված հզորությունից բացի այլ հզորություններ վարձելու հնարավորությանը։
EUROMEDIA24_Intl_2026-11-28_1530_03_Google_SpaceX.jpg


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար