Ռուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել է
Աշխարհ
Նոյեմբերի 28-ի առավոտյան ռուսական անօդաչուները հարվածել են Ուկրաինայի Կիևի մարզի Բիլա Ցերկվա քաղաքին։ Մարզային ռազմական վարչակազմի տվյալներով՝ երկու կին և մեկ տղամարդ տեղափոխվել են հիվանդանոց։ Հարվածից վնասվել է նաև էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտ։
Պայթյունի ալիքից բազմահարկ շենքերում ապակիներ են կոտրվել։ Երկու կանայք վիրավորվել են ապակու բեկորներից․ մեկը ոտքերի կտրվածքներ է ստացել, մյուսը՝ ձեռքերի։ Տղամարդու մոտ բժիշկներն արձանագրել են գանգուղեղային փակ վնասվածք։
Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել նաև քաղաքի ավտոտնակների տարածքում։ Փրկարարները մարել են կրակը։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության Կիևի մարզային վարչությունը հրապարակել է տեղում աշխատող հրշեջների լուսանկարները։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար