Մեծ Բրիտանիան մահացածների մոխրի համար անսովոր կիրառություն է գտել
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի Բիրկենհեդ քաղաքում կառուցվում է անսովոր հուշարձան՝ մահացած մարդկանց աճյունի մոխիրը պարունակող աղյուսներից։
Նախագծի հեղինակներն են The KLF երաժշտական խմբի անդամներ Ջիմի Քոթին և Բիլ Դրամոնդը։ Նախատեսվում է կառուցել 34 592 աղյուսից բաղկացած բուրգ, որի յուրաքանչյուր աղյուսում կլինի 23 գրամ աճյունի մոխիր։
Նախագիծը մեկնարկել է 2018 թվականին։ Այս տարի հուշարձանին ավելացվել են ևս 39 մարդու հիշատակին պատրաստված աղյուսներ՝ ընդհանուր թիվը հասցնելով 159-ի։
Նախաձեռնության հեղինակները ցանկանում են ստեղծել հարազատների հիշատակը հավերժացնելու յուրօրինակ վայր։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար