«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում Երկիր
Գիտություն և Մշակույթ
Նոյեմբերի 28-ին չինական «Տյանգուն» տիեզերակայանում «Շենչժոու-23»-ի անձնակազմը կայանի խորհրդանշական բանալին հանձնեց հաջորդ հերթափոխին։ Առաջիկա օրերին Երկիր վերադարձող եռյակում է պակիստանցի Մուհամադ Զիշան Ալին՝ առաջին օտարերկրացին, որը ոտք է դրել Չինաստանի տիեզերակայան։
Ալին կայան էր հասել նոյեմբերի 25-ին։ Նրա կարճատև այցի գիտական ծրագրում կար ապագա տիեզերանավերի համար կարևոր մի փորձ․ հետազոտողները ցանկանում են պարզել՝ հատուկ ածխաթելային նյութը տիեզերքում կարո՞ղ է ինքնուրույն վերականգնել իր վրա առաջացած մանր ճաքերը։
Իսկ նախորդ անձնակազմի հրամանատար Չժու Յանչժուն մնում է ուղեծրում։ Նա արդեն մոտ վեց ամիս ապրել է կայանում և նոր անձնակազմի հետ կշարունակի աշխատանքը՝ իր առաքելության տևողությունը հասցնելով մեկ տարվա։ Գիտնականներն ուսումնասիրում են, թե մարդու օրգանիզմն ինչպես է արձագանքում այդքան երկար անկշռությանը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար