58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»
Սպորտ
Բրազիլական «Պալմեյրասը» և արգենտինական «Էստուդիանտեսը» Լիբերտադորեսի գավաթը կվիճարկեն Մոնտեվիդեոյի «Սենտենարիո» մարզադաշտում։ Ուրուգվայում խաղը կմեկնարկի նոյեմբերի 28-ին՝ ժամը 17։00-ին։ Հայաստանում արդեն նոյեմբերի 29-ի կեսգիշերը կլինի՝ 00։00։
Նույն մարզադաշտում 1968 թվականին «Էստուդիանտեսը» հաղթել էր հենց «Պալմեյրասին» ու նվաճել ակումբի առաջին Լիբերտադորեսի գավաթը։ Արգենտինացիներն այնուհետև տիտղոսը պահեցին ևս երկու տարի։ Այսօր նրանք խաղալու են իրենց հինգերորդ գավաթի համար, իսկ «Պալմեյրասը» ձգտում է չորրորդին։
Եզրափակչից առաջ երկու երկրների ակումբներն ունեն 25-ական տիտղոս։ Եթե հաղթի «Պալմեյրասը», գավաթն ութերորդ տարին անընդմեջ կմնա Բրազիլիայում։ «Էստուդիանտեսի» հաղթանակը կավարտի այդ շարքը և Արգենտինային նորից միանձնյա առաջատար կդարձնի տիտղոսների թվով։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար