Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներից
Աշխարհ
Հունաստանի Կորֆու կղզու հարավում հրշեջները չորս մարդու են դուրս բերել ջրի մեջ մնացած երկու մեքենայից։ Հունական ERT հանրային հեռարձակողի տվյալներով՝ երկու մեքենաներն էլ ընկել էին ճանապարհամերձ խրամը, որը տեղատարափից ամբողջությամբ ծածկվել էր ջրով։
Ջուրը հասել է նաև Կորֆու քաղաքի պատմական կենտրոն։ Լիստոն հրապարակում հեղեղվել են մայթերն ու հետիոտնային անցումները։ Կղզու հարավի Լեֆկիմի բնակավայրում գետի մակարդակը բարձրացել է գրեթե մինչև առափնյա ճանապարհը՝ վտանգ ստեղծելով ափամերձ տների և նավակների համար։
Կորֆուում գրանցվել է ավելի քան 120 միլիմետր տեղում։ Կղզու հարավից հրշեջները ջրահեռացման յոթ կանչ են ստացել և չորս հասցեում միջամտել։ Տեղական իշխանությունները բնակիչներին հորդորել են ուժեղ անձրևի ընթացքում հետաձգել ոչ անհրաժեշտ ուղևորությունները։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար