Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն
Աշխարհ
Կանադայի Օնտարիո նահանգի դատախազությունը պահանջել է 25 տարվա ազատազրկման դատապարտել 61-ամյա Քենեթ Լոուին, որը համացանցի միջոցով մահացու նյութեր է վաճառել հոգեբանական ծանր վիճակում գտնվող մարդկանց։ Տղամարդն այս տարվա մայիսին ընդունել է իր մեղքը ինքնասպանությանն աջակցելու 14 դրվագով։
Դատախազության տվյալներով՝ նրա գործունեության հետ կապված է 93 մարդու մահ, որոնցից 12-ն անչափահասներ են։ Տղամարդը դատարանում ներողություն է խնդրել մահացածների ընտանիքներից։ Մեղադրող կողմը պնդում է, որ նրա գործունեության հիմնական շարժառիթը ֆինանսական շահն է եղել։ Պաշտպանությունը պահանջում է 12 տարվա ազատազրկում։
Դատարանի վերջնական որոշումը սպասվում է 2027 թվականի փետրվարին։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար