Իտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներից
Աշխարհ
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին դժգոհություն է հայտնել, որ Ուկրաինան նախապես չի տեղեկացրել Հռոմին Լիբիայի Բենղազի քաղաքի մերձակայքում ռուսական նավերին հարվածներ հասցնելու մասին։
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, միջադեպը մտահոգություններ է առաջացրել Իտալիայի իշխանությունների շրջանում՝ Միջերկրական ծովում հակամարտության հնարավոր ընդլայնման առնչությամբ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Մելոնիի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ գործողությունը նախապես համաձայնեցված չի եղել եվրոպացի գործընկերների հետ։
Իտալիայի վարչապետը շեշտել է, որ անհրաժեշտ է շարունակել աջակցել Ուկրաինային՝ միաժամանակ թույլ չտալով պատերազմի տարածումը Միջերկրական ծովում։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար