Ռուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել
Աշխարհ
Ռուսաստանն ու Մյանման նոյեմբերի 28-ին մեկնարկել են «Մարումեքս-2026» համատեղ ռազմածովային զորավարժությունը։ Բացման արարողությունն անցկացվել է Մյանմայի Թիլավա նավահանգստում։ Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան նավատորմի հաղորդմամբ՝ ծովային փուլը նախատեսված է Անդամանյան ծովում։
Ռուսական կողմից մասնակցում են «Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատը, «Ադմիրալ Տրիբուց» հակասուզանավային նավը և «Պեչենգա» լցանավը։ Մյանմայի ռազմածովային ուժերը տրամադրել են երկու ֆրեգատ, դիզելային սուզանավ և «Մոաթամա» ուղղաթիռակիր նավը։
Հրապարակված ծրագրի առանձին դրվագը պայմանականորեն գրավված նավի ազատումն է։ Ռուսական նավատորմը զորավարժության նպատակների թվում նշել է Հարավարևելյան Ասիայի ջրերում քաղաքացիական նավագնացության անվտանգությունն ու երկու երկրների անձնակազմերի համատեղ աշխատանքը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար