Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է
Աշխարհ
Աֆղանստանի արևելյան Կունար նահանգի մայրաքաղաք Ասադաբադի միջնակարգ դպրոցում շաբաթ օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, վիրավորվել է 110 մարդ, հայտնել է Ներքին գործերի նախարարության խոսնակ Աբդուլ Մատին Քանին։
«Աֆղանստանի արևելյան Կունար նահանգի դպրոցի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, ևս 110-ը վիրավորվել են։ Պայթյունը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Ասադաբադի Անդար Սիր շրջանում, որը նահանգի մայրաքաղաքն է», – աֆղանական Tolo հեռուստաալիքի եթերում ասել է իրավապահ մարմինների աշխատակիցը։
Նա ասել է, որ նախնական հետաքննությունները ցույց են տալիս, որ միջադեպը տեղի է ունեցել դպրոցի մոտ գտնվող պայթուցիկ նյութերի պահեստում, որը պատկանում է հանքարդյունաբերական ընկերություններին:
Կանին միջադեպը բացատրել է «անփութությամբ և զգուշության պակասով»։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար