Մինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծել
Գիտություն և Մշակույթ
ԱՄՆ կապի դաշնային հանձնաժողովը նոյեմբերի 25-ին թույլատրել է SpaceX-ին «Starmind» ծրագրով ուղեծրում տեղակայել մինչև 1 միլիոն հաշվողական արբանյակ։ Գաղափարը հաշվողական աշխատանքի մի մասը Երկրից տիեզերք տեղափոխելն է․ ուղեծրային սարքերը պետք է աշխատեն արևային էներգիայով և մշակեն տվյալներ, այդ թվում՝ արհեստական բանականության համակարգերի համար։
Թույլտվությունը սահմանում է նաև ժամկետները։ Առաջին արբանյակը պետք է ուղեծիր դուրս գա մինչև 2033-ի նոյեմբեր, նախատեսված ցանցի կեսը՝ մինչև 2038-ը, իսկ ամբողջը՝ մինչև 2040-ը։ SpaceX-ը ներդրողներին հայտնել է, որ նախագծի համար անհրաժեշտ տեխնոլոգիաների մի մասը դեռ փորձված չէ, իսկ առևտրային հաջողությունը երաշխավորված չէ։
Նոյեմբերի 27-ին Reuters-ն անդրադարձել է նաև բնապահպանական հարցին։ Լոնդոնի համալսարանական քոլեջի հետազոտողների հաշվարկով՝ միլիոն արբանյակից բաղկացած ցանցի դեպքում արձակումների ու մթնոլորտ վերադառնալու հետևանքով արտանետումները կարող են ներկայիս մակարդակից մոտ 70–150 անգամ բարձր լինել։ Գնահատականը վերաբերում է ամբողջ ցանցի հնարավոր ազդեցությանը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար