Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾ
Հասարակություն
ՆԳՆ փրկարար ծառայությունը ևս մեկ անգամ զգուշացնում է՝ ձմռան ամիսներին ջեռուցման սարքերի ակտիվ օգտագործումը մեծացնում է շմոլ գազով թունավորման հավանականությունը։ Հիշե՛ք՝ շմոլ գազն անգույն և անհոտ է, ուստի դրա առկայությունը հնարավոր չէ հայտնաբերել առանց հատուկ ազդանշանիչի։
«Ձեր անվտանգությունն ապահովելու համար՝
-
օգտագործե՛ք միայն գործարանային արտադրության և տեխնիկապես սարքին ջեռուցման սարքեր,
-
պարբերաբար կազմակերպե՛ք սարքավորումների և ծխատար խողովակների մասնագիտական ստուգում,
-
մի՛ փակեք օդափոխության անցքերը և ապահովե՛ք տարածքի պատշաճ օդափոխությունը,
-
երբեք մի՛ անտեսեք գազի անվտանգության ազդանշանային համակարգի աշխատանքը և մի՛ անջատեք այն։
-
Ի՞նչ անել վտանգի դեպքում։
-
Եթե շմոլ գազի առկայության կասկած ունեք կամ ազդանշանիչը միանում է՝
-
անմիջապես դուրս եկե՛ք մաքուր օդ,
-
դուրս գալուց հետո զանգահարե՛ք ՆԳՆ 112 կարճ հեռախոսահամարին,
-
մի՛ վերադարձեք տարածք, մինչև մասնագետները չհաստատեն, որ այն անվտանգ է։
Մի՛ մոռացեք՝ շմոլ գազը կարող է վտանգավոր լինել նույնիսկ այն դեպքում, երբ դրա առկայությունը չեք զգում։ Կանխարգելիչ միջոցառումները կարող են փրկել կյանքեր»,– նշված է ծառայության տարածած հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար